Մինչ այս օրերին ՀՀ երկրորդ նախագահի կալանքի և ազատման հարցն է լուծվում, իշխանությունը չգիտի իրավական ինչ ձևակերպումներով հիմնավորի առաջադրած մեղադրանքը, մի հետաքրքիր, նաև զավեշտալի դրվագ մեզ հայտնի դարձավ:
Ոստիկանության համակարգից օրենսդիր մարմին եկած ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ իշխանական խմբակցություն է ներկայացնում, իսկ հեղափոխության օրերին, այսպես ասած, բարիկադների հակառակ կողմում էր։ Նորընտիր պատգամավորին նախկին աշխատանքից ու ոլորտից մի քանի հարցեր ուղղեցինք։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված:
Այսօր Գյումրիում Շիրակացի փողոցի ռուսական զորամասերից մեկի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության տարելիցի կապակցությամբ: Ավետիսյանների ընտանիքը սպանվել էր 2015-ի հունվարի 12-ին, իսկ հանցագործության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի պատգամավորներին մանդատ հանձնելու արարողությունն այսքան մեծ շուքով, արարողակարգով է իրականացվում:
Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին երեկվա դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազը, որից հետո նիստը հետաձգվեց:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե որոնք են դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...